|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է «անառակի զավակ»: Դուտերտեն Լաոսում նախանշված Արեւելա-ասիական գագաթաժողովի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահին հեռակա կարգով խորհուրդ է տվել քարոզ չկարդալ մարդու իրավունքներին հետեւելու մասին:
Նշենք, որ ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ համաժողովի շրջանակներում Օբաման եւ Դուտերտեն պետք է հանդիպեին, եւ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ղեկավարը Ֆիլիպիններում մարդու իրավունքների հարցը պիտի բարձրացներ:
Ի դեպ, եթե այս ամենից հետո Օբաման ու Դուտերտեն հանդիպեն, սա կլինի 2 նախագահների առաջին հանդիպումը` Դուտերտեի պաշտոնավարումից ի վեր: