|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 4-ին ժամը 00.06-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում այրվում է տուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոց 1-ին տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 01.19-ին:
Այրվել է Հ. Հ.-ի տան շքամուտքի փայտյա և ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):