|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ հուլիսյան դեպքերի ժամանակ մարդու իրավունքների խախտման դեպքերին` ասելով, որ ՄԻՊ խումբը ջանասիրաբար աշխատել է, որպեսզի վեր հանվեն խախտումները, տրվել են նաև խիստ գնահատականներ` քրեական մարմիններին ուղղված պահանջներով:
Ինչ վերաբերում է ՄԻՊ գործունեության վերաբերյալ բազմաթիվ քննադատություններին, Արման Թաթոյանը նշեց, որ այդ քննադատություններին նորմալ է վերաբերվում: «Այդ քննադատությունները մեզ օգնում են էլ ավելի կատարելագործել մեր աշխատանքը»,- կարծիք հայտնեց նա:
Թաթոյանը չհերքեց, որ մարդկային ռեսուրսի խնդիր ունեն, որն ավելի ակնառու է դառնում ճգնաժամային վիճակներում:
Ինչ վերաբերում է զինված խմբի անդամների առողջական վիճակին, ՄԻՊ-ը նշեց, որ կարևոր է նրանց առողջական վիճակի բարելավումը: