|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության առավ «Սասնա ծռեր» խմբի անդամներ` հուլիսից կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի միասնական դիմումը: Հիշեցնենք, որ խմբի երկու անդամները դեռևս այս տարվա մարտին էին դիմել ՍԴ՝ վիճարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ըստ դիմումատուների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է վերջիններիս:
Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը կարծում են, որ քրեական դատավարության 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:
Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը և հայտնեց, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Այսինքն` ՍԴ-ն, ըստ էության, մերժեց Մանուկյանի և Ավետիսյանի դիմումները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն արձանագրեց, որ ՍԴ-ի հիմնական դիրքորոշումներից մեկն այն է, որ արդար դատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու` իրենց իրավունքից: