|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մշակվում է ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի նախագիծը, որը նոր Սահմանադրության պահանջն է: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ առաջիկայում այն կբաժանեն ԱԺ խմբակցություններին, որից հետո կդնեն շրջանառության մեջ:
Հարցին, թե փոփոխություններն ի՞նչ չափով են լինելու, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ տրամաբանորեն լրիվ այլ նախագիծ է լինելու, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգն արդեն ենթադրում է լրիվ այլ կանոնակարգումներ: Պատգամավորը նշեց, որ արդեն չորս սուբյեկտ կլինի` կառավարություն, պատգամավորներ, խմբակցություններ և քաղաքացիական հասարակություն, նախկին երկուսի փոխարեն: Կարևոր փոփոխություններ շատ են լինելու, իսկ քննիչ հանձնաժողովը լինելու է այն հիմնական գործիքը, որը գտնվելու է ընդդիմադիր խմբակցությունների ձեռքին: