|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն