Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
2016թ. առաջին կիսամյակում կարգապահական տույժ է կիրառվել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության 18 աշխատակցի նկատմամբ: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 9: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում ծառայությունում աշխատանքի է ընդունվել 70 աշխատակից, իսկ աշխատանքից ազատվել` 52 աշխատակից: Հաշվետու ժամանակահատվածում ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 58.500.0 հազար դրամ ոչ իրավաչափ վճարում, արդյունքում` ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 10.300.0 հազար դրամ:
Արմեն Աբրահամյանի խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին տարածքային ստորաբաժանումների 10 ղեկավար է աշխատանքից ազատվել: