|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ մեքենաների ուղղությամբ կրակոցներն արձակվել են Արտվինից Արդանուշ մեկնելու ճանապարհին: Կրակոցներին պատասխան տալու արդյունքում կողմերի միջև բախումներ են եղել:
Կուսակցությունից պատգամավար Ուղուր Բայրաքթութանը տեղեկացրել է, որ ավտոշարասյան սկզբի հատվածում վիրավորներ են եղել, սակյան Քըլըչդարօղլուի վիճակը լավ է:
Հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: