|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հետևել է 2016-2017 ուստարվա դասագրքերի բաշխման գործընթացին: Դասագրքերի շրջանառու հիմնադրամից և ՀՀ ԿԳ նախարարության տպագրած դասագրքերը կենտրոնացվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղից էլ զուգահեռաբար բաշխվում են քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթօջախներին:
Նախապես ներկայացված հայտերի հիման վրա համապատասխան քանակի դասագրքերը տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին`մինչև սեպտեմբերի 1-ը արդեն տեղերում դրանք բաժանելու համար: Այսօր դասագրքերը բաշխվելու են Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին: Ի դեպ, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար, ընդ որում, առաջին դասարանցիներին` ինչպես միշտ՝ նվիրատվության կարգով: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տրամադրած դասագրքերը վճարովի են, գնացուցակներն էլ փակցված են դպրոցներում` տեսանելի վայրոււմ: Դասագրքերից բացի ստացվել է նաև ուսումնաօժանդակ գրականություն, որը նույնպես բաշխվում է դպրոցներին: