|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կոտայքի մարզում այսօր ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի դուստրը, ով տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս նետել և նույնպես տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացած տղամարդը Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի բնակիչ 56-ամյա Մերուժան Հարությունյանն է, իսկ նրա աղջիկը նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Թամարա Հարությունյանը։