|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 21-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտակայքում, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել հողի մեջ, առկա է կողաշրջման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի 52D89010Iran պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ու. Դ.) արգելափակվել է հողի շերտում:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: