|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աշխարհահռճակ ռեփեր The Game-ն «Ինսթագրամ»-ի իր էջում շնորհավորել է ըմբիշ Արթուր Ալեքսանյանին և աջակցել Միհրան Հարությունյանին:
«Կյանքիս վերջին 10 տարիներին ես ապրում եմ հայաշատ քաղաքում՝ Գլենդելում: Այստեղ մի քանի լավ ընկերներ ունեմ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերի ոսկին բերելու համար: Շնորհավորում եմ Միհրանին նրա ջանքերի ու արծաթե մեդալ նվաճելու համար, թեև նրա հանդեպ անարդար վարվեցին: Շնորհավորում եմ երկուսիդ: Դուք, տղանե\'ր, եւ ձեր երկիրն արժանի է դրան»,- գրել է ռեփերը: