|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օգոստոսի 18-ին, ժամը 13.39-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ Կանգառ խանութի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՀՈՆԴԱ» մակնիշի 34 RM 864 պետհամարանիշով (վարորդ Ս. Դ.) ավտոմեքենան Հաղթանակի պողոտա թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Զ. Ա.-ին (ծնվ. 1949թ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը տեղափոխվել է Գյումրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: