|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Օգոստոսի 16-ին պաշտպանության բանակում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:
Մասնակցելով արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ամառային ուսումնական փուլի մեկնարկին նվիրված միջոցառումներին՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը շնորհավորել է զորամասի անձնակազմին, կարեւորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերումը՝ հայրենյաց պաշտպանի սրբազան առաքելությունը պատվով կատարելու եւ երկրի սահմաններն անառիկ պահելու առումով:
Այնուհետեւ զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հետեւելով մեկնարկած մարտավարաշարային պարապմունքների ընթացքին՝ բանակի հրամանատարը դրանք մեթոդապես ճիշտ կազմակերպելու, ինչպես նաեւ նկատված թերացումներն ու բացթողումները վերացնելու նպատակով տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով մարտական հերթապահության իրականացման հետ անմիջականորեն կապված հարցերին:
Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում եւ ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: