|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին եւ հայ օլիմպիականներին ցուցադրած հիանալի արդյունքների համար:
«Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար:
Շնորհավորում եմ նաև Ռիո – 2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին: Հարգանքներս ձեզ, տղանե\'ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք` բոլորս միասին, անպարտ ենք»,- նշել է Արթուր Աբրահամը: