|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եթե նախկինում հայ աղջիկները սիրում էին Mercedes-ով և լաքած, ֆենած մազերով տղաների, հիմա նրանց իդեալը դարձել է Պավլիկ Մանուկյանի որդին` Արամը. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Ըստ նրա` աղջիկներն ուղղակի հիացած են Արամով, և նա, կարծես, հայ տղամարդու իդեալ է դարձել:
«Արժեքները փոխվել են, և եթե նախկինում գնում էին ու վարկ վերցնում` մի զույգ կոշիկ առնելու ու դրանով ֆենած մազերով տղայի հետ հանդիպման գնալու համար, հիմա աղջիկներն Արամի արտաքինով, պահվածքով տղաների են փնտրում»,- ասաց Հովհաննիսյանը: