|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
Ոստիկանության ծառայողները կասկածվում են 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել՝ ոստիկանության փոխգնդապետի և նրա ծառայակցի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: