|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճը Ռուսաստան, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի արտահանումն Ադրբեջան զգալիորեն կնպաստեն երկրների միջև առևտրային կապերի զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կայանալիք այցին ընդառաջ ադրբեջանական АзерТАдж-ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը հավելել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ ունեն. պետությունների, կառավարությունների և խորհրդարանների միջև զարգանում են վստահելի կապեր, խորանում է առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների, մեքենաշինության և առողջապահության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: