|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների ու բնակչության հետ: Վարչապետը նշեց, որ եղել են Մարտունու հիվանդանոցում, որը գտնվում է անմխիթար վիճակում. այնտեղ երկար տարիներ ներդրումներ չեն արվել:
Աբրահամյանը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման և առողջապահության նախարարներին, որ համատեղ քննարկումներ անեն ու ներկայացնեն առաջարկություններ: «Կարծում եմ` Մարտունու հիվանդանոցում աշխատանքներ ունենք իրականացնելու, այն անմխիթար վիճակում է, այնտեղ, կարծում եմ, կա հնարավորություն օպտիմիզացիա իրականացնելու»,- ասաց վարչապետը: