|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)»,- ասաց Պապիկյանը:
Նրա խոսքով` այս պահին Խանդոյանը, ամենայն հավանականությամբ, արդեն գտնվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ներկայացվելու է խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: