|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հակահայկական հայտարարություններ է արել:
Ռուսական Լlife.ru-ի հետ զրույցում նա անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին և հայտարարել հետևյալը. «Թքած Հայաստանի վրա»:
Լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ-ն Հայաստանում ռազմաբազա ունի, Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, Ժիրինովսկին ասել է. «Եթե թքեն մեր վրա, դուրս կբերենք բազան: Ոտքերներիս տակ կընկնեն, որ հետ տանք բազան: Այդ բազան իրենց փրկությունն է. երկու կողմից նրանց կոչնչացնեն`մի կողմից թուրքերը, մյուս կողմից՝ ադրբեջանցիները: Դրա համար Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ: Նրանք մեզանից երբեք չեն հրաժարվի: Դա կլինի նրանց վերջը»: