|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչև նրանց հանձնվելը, Երևանում ձևավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև մյուս ուժային կառույցների և Արցախի ներկայացուցիչներ։ Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա ծռեր» զինված խմբին վնասազերծելը։ «Ժողովուրդ»–ի աղբյուրների հաղորդմամբ՝ այդ շտաբը տեղակայված է եղել Էրեբունի վարչական շրջանում՝ ՊՊԾ գնդի տարածքի հարևանությամբ։ Ըստ լուրերի՝ վերջին օրերի բոլոր գործողությունները, այդ թվում նաև ցուցարարների և լրագրողների հանդեպ բռնությունների հրահանգները, բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու և բանակցային ողջ գործընթացի համակարգումն իրականացվել է հենց այդ շտաբի կողմից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։