|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում հուլիսի 26-ին անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի թիկունքային ապահովման խնդիրներին:
Բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարների՝ թիկունքի գծով տեղակալների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Խորհրդակցության ընթացքում զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալները հանդես են եկել հաշվետու զեկույցներով և ներկայացրել են առաջարկություններ թիկունքային ապահովման հետ կապված հարցերի բարելավման ուղղությամբ: