|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ խոսել է մինչ հեղաշրջման փորձը Ադրբեջան կատարած իր այցի մասին, որի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը:
Ըստ իշխանամետ AA-ի՝ Չավուշօղլուն շեշտել է, որ այդ թեմայով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում` միաժամանակ վստահեցնելով, որ Հայաստանի հետ որևէ շփում չի ունեցել: Չավուշօղլուի խոսքով՝ միջազգային համաժողովների ժամանակ հայաստանցի պաշտոնակցի հետ ինքն ընդամենը սահմանափակվել է բարևելով ու զրուցելով:
Հերթական անգամ կրկնելով Ադրբեջանի «օկուպացված» տարածքների հարցում նրան ցուցաբերվող Թուրքիայի աջակցության մասին, Չավուշօղլուն ասել է.
«Մենք այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին ենք եղել: Քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանի համար ընդունելի բոլոր լուծումների և համատեղ իրականացվելիք քայլերի վերաբերյալ»: