|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ձերբակալվել է Անի Նավասարդյանը՝ զանգվածային անկարագություններ հրահրելու կասկածանքով. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում երկու օր առաջ Խորենացու փողոցում հավաքի ժամանակ բարձրախոսով որոշակի պայմաններ էր դնում ոստիկանության առջև՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու հարցի լուծման համար: Հենց այդ օրը բախումներ եղան ոստիկանների և հավաքվածների միջև և շուրջ հիսուն մարդ վնասվածքներով հոսպիտալացվեց: Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքներն ու դրանց պատճառները: Ձախ ուսին ֆիքսված վնասվածքը, նրա պնդմամբ, ստացել է, իրեն բերման ենթարկելու պահին: Ձերբակալության ժամկետը լրանում է վաղը չէր մյուս օրը: