|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Էրգանի շրջանում թուրքական ոստիկանությունը գործողություն է իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին դեմ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Haberler» լրատվակայքի հաղորդմամբ` ուժայինները գրոհել են քուրդ զինյալների հավաքատեղիներից մեկը: Դրա հետևանքով սպանվել է 3 ոստիկան, ևս 2 ոստիկան էլ վիրավորվել է: Այնուհետև տարածքում տեղի են ունեցել ևս մի քանի ուժգին թուրք-քրդական բախումներ, որի ժամանակ սպանվել է մեկ քուրդ գրոհային:
Ոստիկանության հատուկջոկատայիններին օգնության են հասել ժանդարմերիայի ստորաբաժանումները: Բախումները նշյալ տարածքում դեռևս շարունակվում են: