|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանը ռազմական հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում անելով Իրանի պետական «Fars» լրատվական գործակալությանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ Անկարայում գտնվող որոշ դիվանագիտական աղբյուրներ մամուլին տեղեկություններ են հայտնել, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թուրքական հետախուզական ստորաբաժանումներին տեղեկացրել է սպասվող հեղաշրջման մասին: Նույն դիվանագիտական աղբյուրների պարզաբանմամբ՝ տարածաշրջանում գտնվող ռուսական զինվորները որոշ թուրք զինվորականների բանակցություններ են բացահայտել: Այդ խոսակցությունների ապակոդավորումից պարզվել է, որ թուրքական բանակն Անկարայում իշխանությունների դեմ հեղաշրջում է պատրաստում:
Պարզվել է, որ այդ խոսակցությունների ժամանակ հրաման է տրվել ռազմական ուղղաթիռներ ուղարկել դեպի Մարմարիսի հյուրանոցներից մեկը, որտեղ գտնվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջինիս կալանավորելու կամ սպանելու համար:
Դիվանագիտական աղբյուրները հրաժարվել են բացահայտել, թե Ռուսաստանն ինչպես է որսացել այդ խոսակցությունները, սակայն նշել են Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում կան համակարգեր, որոնք կարող են դա անել: