|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագորղների հետ զրույցում անդրադարձել է Էրեբունիում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում վատ զգացող մարդկան շտապ բուժօգնություն ցույց տալու հարցին:
Նախարարի խոսքով` եթե անհրաժեշտություն լինի, բուժօգնությունը կտրամադրվի:
«Ես կարող եմ Ձեզ միանշանակ ասել հետևյալը, որ բուժօգնությունը որևէ մեկին անհասանելի չի կարող լինել, եթե կա անհրաժեշտություն, այսինք, եթե բուժօգնության կարիք լինի, այն կտրամադրվի»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում շտապ օգնության մեքենաներին հրահանգ կտրվի անցնել պատնեշներից ներս :