|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում, որը վերաբերում է ՔԿՀ ծառայողի հանդերձանքին, համազգեստի նկարագրին, այն տրամադրելու, կրելու կարգին: Շտկումներ են կատարվել դաշտային համազգեստի կրման ժամկետների հետ կապված: Ըստ այդմ, դաշտային համազգեստ կրում են արտաքին պահակետերում ծառայություն իրականացնող պահպանության ստորաբաժանման ծառայողները և համազգեստը 2 տարի ժամկետով տրամադրելու հետևանքով երբեմն հնարավոր չէ պահպանել դրա պատշաճ արտաքին տեսքը:Առաջարկվող կարգավորման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ անհրաժեշտության դեպքում, համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանումն իրականացնելու նպատակով տրամադրումը կարող է իրականացվել ավելի վաղ։
Նախագծի ընդունումով հնարավոր կլինի կարգավորել ու որոշակիորեն հաստատել քրեակատարողական ծառայողների ու հատուկ նշանակության ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողների համազգեստը նաեւ օպերատիվ ստորաբաժանումներին թույլատրել քաղաքացիական հագուստ կրել քրեակատարողական ծառայության ժամանակ:
Որոշումն ընդունվեց: