|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հարություն Հարությունյանը Facebook-ում գրում է.
«Նրանք, ովքեր զենքերը վայր դնելու կոչեր են անում, չի նշանակում որ ներկայիս իշխանության համախոհն են, կամ դժգոհ չեն երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, անարդարությունների անվերջանալի շարանից, ուտող-խմող բայց չկշտացող հաստավիզ պարազիտներից, իշխող քաղաքական ուժի անուղեղ անդամների բլթոցներից: Նրանք, ինչպես շատերը, ընդամենը հասկանում են, որ այսպես հարց չի լուծվելու, իսկ կատարվածը այլևս անհետևանք չի կարող մնալ, հակառակ դեպքում ավելի վատ սցենարներ են ի հայտ գալու: Այս իշխանությունը հետևություն կանի՝ կանի, չի անի՝ քարն իր վիզը, ավելի վատ բաներ են լինելու: Հիմա պետք է հանդարտվել, այսպես երկար շարունակելը լավ վերջաբանի չի հասցնելու...երկու կողմին էլ: Երկիրն է ափսոս, որ կարծես թեւաթափ եղած լուռ սպասում է իր վերջաբանին»: