|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը հայտնեց, որ ՊՊԾ-ում կատարված միջադեպի մասին մամուլից է տեղեկացել և դատապարտում է տեղի ունեցածը: «Ես չեմ կարող մեկնաբանել շատ բան, ամբողջապես տեղեկացված չեմ և երբ տեղեկանամ, ավելի մանրամասն կմեկնաբանեմ, բայց որքանով հասցրել եմ ծանոթաանալ դեպքին, միայն ու միայն դատապարտում եմ»,- ասաց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե զինված խմբի անդամները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, Ալեքսանյանը պատասխանեց. «Ինչի՞ պետք է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, թող իրենք իրենց գործունության մասին մի հատ մտածեն»:
Նա ընդգծեց, որ զինված խմբի գործողությունները ու նման գործելաոճը միայն ու միայն կարելի է դատապարտել: