|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Ըստ AA-ի՝ Twitter-յան էջում հրապարակած հայտարարության մեջ Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան կիսում է Ֆրանսիայի վիշտը:
«Ահաբեկչությունը մարդկային հանցագործություն է: Ոք ոչ չգիտի՝ հաջորդը ում, որտեղ է հարվածելու»,-ասել է Յըլդըրըմը՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին ցավակցություն է հայտնել Ֆրանսիային՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ֆրանսիայի հետ համագործակցությունը շարունակելու կարևորությունը: