|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իրավունք»-ը գրում է . «Ախալքալակի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը հինգ հոգանոց հայ ընտանիքին դաժանաբար սպանած տղամարդը նախնական վարկածով տուն է մտել գողության նպատակով, քանի որ բավականին պարտքեր Է ունեցել։ Այս մասին մեզ հետ զրույցում, անդրադառնալով դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի և նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի կատարած հանցանքին, ասաց Վրաստանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը՝ նկատելով.« Սկզբում շրջանառվում Էր նաև բռնաբարության վարկածը, սակայն այն, կարծես թե, բացառվել Է։ Այժմ գողության վարկածն Է քննվում։ Ախր ոճրագործը վատ հարաբերությունների մեջ Էլ չի եղել այդ ընտանիքի հետ։ Թե ինչն Է խելքին բրդել նման ոճրագործություն կատարել, փորձում Է հասկանալ ողջ գյուղը։ Ասում են, որ նա գողության պահին պարզապես խուճապի Է մատնվել, երբ տանտիրուհին ճանաչել Է նրա ձայնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։