|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կռավարության նիստի օրակարգում կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշում, ըստ որի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Գիտավանի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարանային մասնաշենքերից կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված անշարժ գույքը օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրում են այնտեղ բնակվող քաղաքացիներին:
Արման Սահակյանը նշեց, որ հանրակացարանում բնակվում են 16 ընտանիքներ, որոնցից 4-ը այս որոշմամբ դառնում են իրենց զբաղեցրած բնակարանների սեփականատերեր: Իսկ մնացած ընտանիքները նույն ձևով կդառնան զբաղեցրած բնակարանների սեփականատերեր, հենց որ ավարտվեն այդ բնակիչների փաստաթղթային հարցերը: