|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 10-ին, ժամը 10.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին:
***
Հուլիսի 10-ին, ժամը 10.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղում ժամը 00.30-ից մինչև 00.50-ը կարկուտ է տեղացել:
Վնասի չափերը որոշելու համար ս.թ. հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով:
***
Նշված տարածքները ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն վերահսկվում: