|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ ղեկացրել էինք, որ երեկ դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Փեսան կացնով սպանել է զոքանչին, իսկ կինն ու աներն էլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Yerkir.am-ին «Էրեբունի» հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը հայտնեց, որ այս պահին հիվանդանոց տեղափոխված երկու տուժածներն էլ` 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը, դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հունանյանը տեղեկացրեց նաև, որ այսօր, սակայն, արհեստական շնչառության սարքից անջատել են Թագուհի Մանսուրյանին և նա սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները հոր և դստեր վիճակը գնահատում են կայուն ծանր: