|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրաձայնեց գնումների ոլորտի հետ կապված գործընթացների մասին: Նրա խոսքով` գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մասիսի 26-ին ֆինանսների նախարարությանը հանձնարարվել էր գնումների գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր անձի էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացում կնքած բոլոր պայմանագրերը և ինքնուրույն կազմել հաշվետվություն:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է գնումների հաշվետվողականության համապատասխան մոդուլ, որը հասանելի է հանրությանը: Պետք է ապահովել գնումների գործընթացի մասնակիցների ակտիվ մասնակցությունը:
«Հանձնարարում եմ պետական իշխանության մարմիններին, հորդորում եմ գնումների մասնակիցներին` ակտիվորեն օգտվել հաշվետվողականության նոր գործիքից և դրա բարելավման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել ֆինանսների նախարարությանը: Բացի այդ` կարևոր է բարձրաձայնել գնումների ոլորտում առկա խնդիրների մասին: Հանձնարարում եմ պետական իշխանության պատկան մարմիններին` խստագույն վերահսկողություն իրականացնել գնումների ոլորտում ներքին աուդիտի պահպանմանը, դրանց արդյունքների թափանցիկությանը»,- ասաց վարչապետը: