|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության դեպքի առթիվ։
2016 թ. հուլիսի 04-ին՝ ժամը 21:15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապ օգնության թիվ 74-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել 1995թ. ծնված Ջուլիետտա Կարապետյանին, ով ինքնասպանություն կատարելու նպատակով Երևան քաղաքի Անդրանիկի 89 շենքի 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել:
Նույն օրը Ջուլիետտա Կարապետյանը «Աստղիկ» Բ/Կ-ում մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիաի բաժնին: