|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի ու եկամուտների հայտարարագիրը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ: Համաձայն հայտարարագրի՝ Սերգեյ Ավետիսյանը բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան: Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, որը բացառապես աշխատել է պետական համակարգում (2003-2009 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող, 2009-2014 թթ. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար, 2014-2016 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016 թ.-ի հունիսի 8-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ), հայտարարագրել է 100 մլն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար: Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են մոտ 3 մլն ՀՀ դրամ: Սերգեյ Ավետիսյանի կինը՝ Աննա Եղիազարյանն ունի 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից 1.7 մլն դրամ եկամուտ է ստացել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: