|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց` թեև ամբողջապես չի կազդուրվել, բայց առաջիկայում արդեն պատրաստվում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռիթմին: «Ոչինչ, կամաց-կամաց, կազդուրվում եմ, արդեն պատրաստվում եմ վերադառնալ, մեկ շաբաթից կվերադառնամ աշխատանքի»,- ասաց մարզպետը:
Հայտնի է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վարչապետի որոշմամբ, հունիսի 6-ին արձակուրդ էր մեկնել: Նույն որոշմամբ` նախատեսվում էր, որ Խաչատրյանն արձակուրդում է լինելու մինչև հունիսի 20-ը, սակայն մինչ օրս նա չի վերադարձել աշխատանքի: Ավելի ուշ, կառավարության տեղեկացմամբ, մինչ արձակուրդ մեկնելը, մարզպետը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժման է ենթարկվել, ապա` բուժումը շարունակել արտերկրում: Yerkir.am-ի տեղեկություններով`հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սուրիկ Խաչատրյանը մեկնել է Գերմանիա` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: