|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա:
Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: