|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Սու-24» ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից, հայտնում է «Լենտան»: Նրանք այդ առաջարկն անվանել են ստորացուցիչ։
«Ոչ մեկը չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում խնդրել։ Մի՞թե մենք հիմա ինչ-որ փոխհատուցումներ ենք խնդրելու։ Այդպիսի գաղափար անգամ չկար։ Նույնիսկ եթե փոխհատուցում առաջարկեն, ոչ մեկը չի ընդունելու։ Սա ոչ թե ստորացուցիչ է, այլ ահավոր»,- ասել է օդաչուի եղբայրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական Կեմեր առողջարանի իշխանությունները հանդես են եկել զոհված օդաչուի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնությամբ։