|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սոչիում ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Ըստ AA-ի՝ Չավուշօղլուն, ով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու համար գտնվում է ՌԴ-ում, կարևորել է այդ հանդիպման ժամանակը և շնորհակալություն հայտնել Լավրովին ջերմ ընդունելության համար:
Անդրադառնալով Էրդողանի՝ Պուտինին հղած նամակին, Չավուշօղլուն ասել է. «Դա շատ կառուցողական և դրական քայլ էր: Մեզ հանձնարարվել է հետևել զրույցի ընթացքում քննարկված հարցերին՝ հարաբերությունների կարգավորման և ցանկալի մակարդակի հասցվելու համար»:
Լավրովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ կքննարկվի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելը:
ԶԼՄ-ների հետ զրույցից հետո կողմերն առանձին հանդիպում են ունեցել, որը տևել է 36 րոպե:
Կայքը առանձնապես շեշտում է, որ նախարարների հանդիպումն առաջինն է երկու երկրների միջև ծագած ճգնաժամից հետո: