|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վաղը Սև ծովի տարածքից Հայաստան կներթափանցի նոր ցիկլոն, որի ազդեցությունը կդիտվի անձրևների և ջերմաստիճանի իջեցմամբ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ վաղվանից` օրվա երկրորդ կեսին, սպասվում են տեղումներ, մասնավորապես` մարզերում:
«Ցիկլոնը կգործի հուլիսի 7-8-ը ներառյալ: Երեկոյան ժամերին մարզերում հնարավոր է նաև կարկուտ: Ցիկլոնի ազդեցությունը սրված կարտահայտվի հատկապես Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, որտեղ անձրևները կսկսվեն արդեն իսկ ցերեկվանից: Ցիկլոնն իր հետ նաև սառը օդային հոսանք է բերում, և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կիջնի 5-6 աստիճանով»,- ասաց Սուրենյանը: