|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս տարի բավական երկար են մտածել, թե ով պետք է լինի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահը, և ընտրությունը կանգ է առել Տիգրան Մանսուրյանի վրա. այսօր լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նա կարծիքով` մենք ունենք մարդիկ, որոնց պետք է աշխարհը տեսնի և ճանաչի: «Մանսուրյանին բոլորն են սիրում` թե՛ երաժշտությունը, թե՛ անձը, թե՛ որպես քաղաքացի: Երբեմն ես վախենում եմ, քանի որ մտածում եմ, որ եթե «Ոսկե ծիրան»-ը չլինի, մեր մեծերին ոչ ոք չի հիշի: Չէ, կհիշեն, բայց նրանց պետք է հիշել ոչ միայն հոբելյանների ժամանակ»,- ասաց Խաչատրյանը:
Ի դեպ, այս տարի կինոփառատոնին կմասնակցի ևս երկու աստղ` Ռուբեն Գևորգյանցը և Ռոման Բալայանը: Խաչատրյանը հայտնեց, որ Ռուբեն Գևորգյանցին կհանձնեն «Փարաջանովյան թալեր» և «Անահիտ» մրցանակները, իսկ Բալայանը «Եղեցի լույս» մրցանակին կարժանանա: