|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիում Հռոմի պապին պաստառով դիմավորել պատրաստվող Շահեն Հարությունյանին ոստիկանները ստիպողաբար նստեցրել են մեքենան և տեղափոխել Երևան: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը: Վերջինիս խոսքով՝ որդուն բերման են ենթարկել և 3 ժամ մտադիր են պահել ոստիկանությունում:
Հիշեցնենք, որ Շահենն այսօր Գյումրիում մտադիր էր «Ազատության քաղբանտարկյալներին» անգլերեն գրությամբ պաստառով մոտենալ Հռոմի պապին: Սակայն Նա չի հասցրել ոչինչ անել, քանի որ ոստիկանները նրան ստուգելու պատրվակով հեռացրել են: