|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը բացարձակապես քաղաքական նպատակներ չի հետապնդել. այսօր, պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ուներ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Իհարկե, նման խոսակցություններ կան մամուլում, բայց այդ խոսակցությունները ոչ մի առնչություն չունեն այդ ձերբակալության հետ: Այդ ձերբակալությունը իրավական խնդիր է` քրեական դաշտում գտնվող, և հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավորները հնարավո՞ր է գնան ձերբակալված Սեֆիլյանին տեսակցելու, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Անձամբ ես նման նպատակահարմարություն չեմ տեսնում»: