|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր ժամանակավորապես որակազրկվել են դոպինգի պատճառով: Մարզիկների որակազրկումն ուժի մեջ է մինչև գործի քննության ավարտը: Որակազրկված մարզիկների թվում է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով չի կարող մասնակցել մրցաշարերի:
Հիշեցնենք, որ Խուրշուդյանը Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Ռիոյի օլիմպիական խաղերին: