|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 20-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դիտահորում վատ ինքնազգացողությամբ երկու քաղաքացի կա: Փրկարարները դուրս են բերել 1964 թ. ծնված Ա. Թ.-ին, ով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Մյուս քաղաքացին (տվյալները ճշտվում են) մահացել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: