|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հետաքննության մեխանիզմների ներդրումը լավ հիմք կդառնա ԼՂ հարցով բանակցությունների համար. ըստ РИА Новости-ի` Պետերբուրգում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ բոլորին հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով... Սակայն, ցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում: Մենք ուրախ կլինենք, եթե այսօր կարողանանք հասնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը,այսինքն` հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: Դա աշխատանքային տրամադրություն ստեղծի բանակցությունների համար»,- ասել է ՀՀ նախագահը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, համաձայնել է քննարկել այդ հարցերը: